Ներքին 47 րոպե առաջ - 09:32 30-09-2026

Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը

Պետական համակարգի (ԿԸՀ, մանկապարտեզի տնօրեն) աշխատակից հանդիսացող Շուշանիկ Ղևոնդյանը, ով Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի կինն է, թերևս երկար տարիներ չներկայացներ հայտարարագիր, մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխարեն հարցին չանդրադառնար լրատվամիջոցը` Oragir.News-ը։

Եթե 2021֊2022թթ ժամանակաշրջանի (ստանձնելու, դադարեցնելու) հայտարարագրերը խորը վերլուծության կարիք ունեն, ապա Շուշանիկ Ղևոնդյանի վերջին հայտարարագիրը ուշագրավ է նրանով, որ Մալաթիա֊ Սեբաստիայի թաղապետի կինը 2026 թվականին գնել է անշարժ գույք (ըստ երևույթին բնակարան) և ավտոմեքենա։

Այնպես ստացվեց, որ լուրը համընկավ երեկ համացանցում հայտնված Լիանա Դավթյանի հայտարարության հետ առ այն, որ թաղապետ Սաշա Կատվալյանը զուգորդված անպարկեշտ հայտարարություններով փորձում է իրեն` թաղապետարանի բաժիններից մեկի բարեխիղճ պետին անհիմն կերպով ազատել աշխատանքից։

Ամեն դեպքում կարելի է ասել, որ նորմալ երկրում Կատվալյանը ավելի շուտ կազատվեր պաշտոնից, քան Լիանա Դավթյանը։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք