Ներքին 2 տարի առաջ - 22:00 15-06-2024

Արագածոտնի մարզում ճանապարհը զիճելու հարցի շուրջ վիճաբանության հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել․ shamshyan.com

Մայիսի 29-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Գագիկ Հ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պարզել են նաև, որ Գագիկ Հ․-ն «որովայնի առաջնային պատի, ազդրի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ճանապարհը զիջելու համար ավտոմեքենայով ազդանշաններ տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մայիսի 29-ին ժամը 02։30-ի սահմաններում Կոշ բնակավայրից Ավան համայնք տանող ավտոճանապարհի հարակից անսնագոմի մոտ Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Պ․-ն իր մոտ գտնվող կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել Գագիկ Հ․-ն՝ պատճատելով նշված մարմնական վնասվածքները:

Ոստիկանության Աշտարակի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը, դեպքի մյուս մասնակիցներին և Գոռ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»