Արտաքին 2 տարի առաջ - 22:00 14-06-2024

Մոսկվան առաջարկում է պատերազմը դադարեցնել, Կիևը՝ մերժում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Պաշտոնական Մոսկվան Ուկրաինայում ավելի քան 2 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք Կիևի կողմից մերժվել են։

Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինն այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը ժամանակ հայտարարել է, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Խերսոնի և Խերսոնի և Զապորոժիեի բնակիչները հանրաքվեով արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ մտնելով Ռուսաստանի կազմի մեջ։

Պուտինի խոսքով՝ այս մարդկանց՝ Ռուսաստանի հետ լինելու կամքն անսասան է, այդ հարցն ընդմիշտ փակված է և այլևս չի քննարկվում։ «Մեր պետականության միասնությունը խախտելու մասին խոսք լինել չի կարող», - ասել է նա։

Ռուսաստանի առաջնորդը միևնույն ժամանակ Ուկրաինայի հետ բանակցությունների մի քանի պայման է առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնբասից և «նովոռոսիայից», Մոսկվան կերաշխավորի, որ նրանք անվտանգ դուրս բերվեն, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանից, Ռուսաստանը գտնում է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկում։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ 2021-2022 թվականների առաջարկներին ամբողջովին վերադառնալն արդեն անհնարին է, բայց դրանց բազային սկզբունքները մնում են անփոփոխ։ Նրա ծոսքով՝ եթե Կիևը և արևմուտքը հրաժարվեն խաղաղության նոր առաջարկներից, ապա հետագա առաջարկները արդեն ուրիշ կլինեն, փոփոխության կենթարկվի նաև ռազմաճակատի գիծը՝ ոչ հօգուտ Ուկրաինայի։

Ռուսաստանի նախագահի համոզմամբ՝ անվտանգության արևմտյան մոդելը փլուզվել է և ժամանակն է ձևավորել նոր և ավելի կայուն համակարգ։

«Ակնհայտ է, որ մենք ականատես ենք եվրատլանտյան անվտանգության համակարգի փլուզմանը, այսօր այն պարզապես գոյություն չունի, այն էապես նորովի է պետք ստեղծել», - ասել է նա՝ նշելով, որ Արևմուտքը կարիք ունի ճանապարհ գտնել Ռուսաստանի հետ աշխատելու համար և Ռուսաստանը բաց է քննարկումների յուրաքանչյուրի հետ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ։

Պուտինի առաջարկներին արձագանքել է Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը՝ պնդելով, որ Պուտինի խաղաղության նոր առաջարկները համաձայնության գալու լուրջ փորձ չեն և առնչություն չունեն որևէ բանակցությունների հետ։ Նրա խոսքով՝ Պուտինի այսօրվա հայտարարությունների և Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը վերջ տալու համար Ուկրաինայի պայմանների միջև հնարավոր չէ փոխզիջում գտնել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը լայամասշտաբ պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ, որի հետևանքով վերահսկողություն սահմանեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների գրեթե ամբողջ տարածքի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մի մասի նկատմամբ։

Այս շրջաններում 2022-ի սեպտեմբերին հանրաքվեներ անցկացվեցին, որոնց արդյունքներով դրանք միավորվեցին Ռուսաստանի հետ։ Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները չեն ճանաչում այս հանրաքվեների արդյունքները՝ այդ շրջանները համարելով Ուկրաինայի անբաժանելի մասը։

Ավելի վաղ՝ 2014-ին, ՌԴ-ն իր կազմում էր ներառել Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված տարածքի մաս կազմող Ղրիմը։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում