Արտաքին 2 տարի առաջ - 16:30 13-06-2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի հետ համագործակցող թուրքական ընկերությունների նկատմամբ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը

Մասնավորապես ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությաւն և արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ սանկցիաների տակ են հայտնվել ոչ միայն Ռուսաստանում գործող ընկերությունները, այլև Ռուսաստանի հետ կապ ունեցող այլ ընկերություններ, որոնք գործում են Չինաստանում, Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ):

Թուրքական մեդիայում հայտնվել են նաև պատժամիջոցների տակ հայտնված թուրքական ընկերությունների անունները:

Դրանք են՝ ներկրմաբ, արտահաբմամբ և արդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային «Safes Lojistik» ընկերությունը, «Expert Machinery» քիմիական ապրանքների և «Alptech» լվացքի մեքենաների արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները և այլն:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության էջում տեղ գտած թուրքական ընկերությունների թիվը, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, 13-ն է, իսկ ընդհանուր առմամբ սանկցիաների տակ հայտնված տարբեր ընկերությունների համագումարը՝ 300-ը: Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում