Արտաքին 1 տարի առաջ - 21:15 02-09-2025

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի փոխադրող ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել յոթ ընկերությունների և ինը նավերի նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, զբաղվում են իրանական նավթի փոխադրմամբ և վաճառքով՝ իրաքյան նավթի անվան տակ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումները կվերաբերեն գործարար Վալիդ Խալեդ Համիդ ալ-Սամարային, որը Իրաքի, ինչպես նաև Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ նա կառավարում է «ընկերությունների ցանց, որոնք շահագործում են նավեր, որոնք ներգրավված են իրանական նավթի համաշխարհային շուկաներում վաճառքում»։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս ընկերությունները «խառնում են իրանական նավթը իրաքյան նավթի հետ, ապա վաճառում այն ​​որպես բացառապես իրաքյան ծագում ունեցող նավթ»։

ԱՄՆ գնահատականներով՝ ցանցը թույլ է տալիս Իրանին և նրա գործընկերներին տարեկան վաստակել մոտ 300 միլիոն դոլար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը