Արտաքին 2 տարի առաջ - 14:10 08-06-2024

Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

Սլովակիայում սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը։ Այն անցկացվում է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից երեք շաբաթ հետո։ Նշվում է, որ ընտրողների շրջանում մեծացել է աջակցությունը նրա գլխավորած «Ուղղություն-սոցիալ դեմոկրատիա» կուսակցությանը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով RTVS հանրային հեռարձակողին:

Եվրախորհրդարանի իրենց թեկնածուներին առաջադրել է 22 կուսակցություն և մեկ կոալիցիա։ Հունիսի 4-ին հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 22,5 տոկոսը մտադիր է քվեարկել Ֆիկոյի կուսակցության օգտին։ Հանրապետության ամենամեծ լիբերալ ընդդիմադիր կուսակցությունը՝ Առաջադիմական Սլովակիան, կարող է հավաքել քաղաքացիների 20,6 տոկոս ձայները:

Երրորդ տեղը զբաղեցնում է Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինիի հիմնած «Ձայն-սոցիալ դեմոկրատիա» կուսակցությունը։ Նրան աջակցում է սլովակների 14 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կարող է հասնել 44 տոկոսի։

Սլովակիայում ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին: Քվեարկությունը կտևի մինչև 22:00-ն: Արդյունքները պարզ կդառնան հունիսի 9-ի կեսօրին։ Հունիսի 8-ին 5,5 միլիոնանոց հանրապետությունում ավելի քան չորս միլիոն ընտրող ընտրում է Եվրախորհրդարանի 15 անդամի հինգ տարի ժամկետով։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի մայիսի 25-ին: Մասնակցությունը կազմել է 22,74 տոկոս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը