Ներքին 2 տարի առաջ - 10:45 07-06-2024

Բարի, հոգատար ու սրտացավ․ ով է երեկվա ողբերգական վթարից մահացած գյումրեցի տղամարդը

Արդեն հայտնել էինք, որ երեկ ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 2 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Oragir.News-ի տեղեկություններով` ողբերգական վթարի հետևանքով մահացած տղամարդը գյումրեցի 49-ամյա Արա Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, թաեքվոնդոյի մարզիչ։ Արա Խաչատրյանը ամուսնացած է, 2 զավակ ունի, որդին նույնպես սպորտսմեն է։

Բարի, հոգատար, նվիրված ու սրտացավ․ այսպիսի հատկանիշներով են բնութագրում նրան։

Արա Խաչատրյանի սաներից շատերը սպորտում հաջողություններ գրանցած և ճանաչված մարզիկներ են։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան