Ներքին 2 տարի առաջ - 23:51 06-06-2024

Շիրակի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում և բռնկվել․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 132 կմ հատվածում, Ջաջուռի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում ծառայում էին իրավապահները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզում մեծ հեղինակություն վայելող, ազնվագույն, թասիբով գյումրեցիներից, Գյումրիի բնակիչ 49-ամյա Արա Խաչատրյանն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան