Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:05 04-06-2024

Էլի կշփվենք, եթե թnւրքական էլիտար զորքեր չբերենք Ձեզ ձերբակալելու․ Արարատ Միրզոյանը հեգնեց

Արցախի ժողովրդի ճակատագիրը ինչպե՞ս եք պատկերացնում դուք որպես ԱԳ նախարար, որը մի քանի սուր ելույթներ ունեցավ միջազգային ամբիոններում և միջազգային ընկալման տեսակետից լավ էլ ընդունվում էր մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է ասում՝ քուանշեց Ձեզ և դա էլ, ցավոք սրտի, միջազգային ամբիոններում օգտագործեցին մեր թշնամինները։

Այս մասին 2023 թվականի ԱԳ նախարարության բյուջեի կատարողականի ժամանակ ԱԺ-ում նախարար Միրզոյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Արդյո՞ք դուք ունեք մեխանիզմ հնարավորություն այս հարցերը միջազգային ասպարեզում պահելու համար»,- հարցրեց նա։

Ի պատասխան, Արարատ Միրզոյանը նրան ասաց, որ միայն իրենց մեղադրում են, իրենք ի՞նչ տեսակետ ունեն ու երբ Մինասյանն ասաց, որ հայեցակարգ ունեն դրա մասին մշակած, որտեղ նշվում է ինքնավարության մասին, Արարատ Միրզոյանը արձագանքեց․

«Ասում եք Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն, հրաշալի է բացի նրանից, որ Դուք դա հիմա ասում եք այն պահին և այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չկա։ Երբ որ ԼՂ-ում հայեր կային և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը անկախությունից և խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան, թրքաբարո, թուրք, պիղծ։ Եթե մենք ամեն անգամ վերցնում ենք նույն բառամթերքը, նույն գործիքը, գնում հագնում ենք պատի կարո՞ղ է ինչ-որ մի բան սխալ ենք անում»։

Միրզոյանը, ապա շարունակեց․ «Բաներ կան, որ դուք էլ եք ուշ հասկանում, բայց մեզ եք մեղադրում չհասկանալու մեջ, բա Դուք ինչի՞ չէիք շուտ հասկանում, որ կարելի է ինքնավարություն ասել»։

Ապա` Միրզոյանն ասաց, որ թող իր հարցը մնա օդում կախված, քանի որ Մինասյանն այլևս արձագանքի իրավունք չունի։ «Էլի կշփվենք, եթե թուրքական էլիտար զորքեր չբերենք Ձեզ ձերբակալելու»,- հեգնեց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ