Արտաքին 2 տարի առաջ - 17:30 31-05-2024

Գարո Փայլանին 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության անդամ, մեջլիսի նախկին պատգամավոր Գարո Փայլանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է Պոլսում լույս տեսնող հայկական Ակոս պարբերականը։

Հաղորդվում է, որ Անկարայի 22-րդ քրեաիրավական դատարանի կողմից «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության անդամ նախկին 5 պատգամավորների, այդ թվում Փայլանի նկատմամբ երկրորդ անգամ մեղադրական է ներկայացվել: Քրդամետ կուսակցության պատգամավորները մեղադրվում են Քոբանիի դեպքերի շրջանակում «Պետության միասնականությունն ու երկրի ամբողջականությունը խաթարելու», «37 անգամ մարդ սպանելու» և «31 անգամ մահափորձ իրականացնելու» և ևս այլ 29 հանցանք իրագործելու մեջ:

Մեղադրականում պահանջվել է վերոհիշյալ հանցագործությունների իրականացման համար 5-ից յուրաքանչյուրին դատապարել 19.680-ական տարով:

Նշենք, որ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության անդամների նկատմամբ նույն մեղադրականը ներկայացվել էր նաև նրանց պատգամավորության տարիներին, որը ընթացք չէր ստացել, քանի որ վերջիններս օժտված էին պատգամավորական անձեռնմխելիությամբ։

Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ կուսակցական գործիչներ:

Հիշեցնենք, որ Գարո Փայլանը 2015-2023 թվականներին եղել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունից։ Նախորդ տարի կայացած համապետական ընտրությունների ժամանակ վերջինս չէր առաջադրել իր թեկնածությունը, քանի որ համաձայն կուսակցության ներքին կանոնադրության համաձայն միևնույն անձը անընդմեջ պատգամավոր կարող է ընտրվել 2 անգամ։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը