Արտաքին 4 տարի առաջ - 18:23 28-04-2022

Բահչելին Փայլանին սպառնացել է պատգամավորական մանդատից զրկելով

Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկին:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, Բահչելին սպառնացել է, որ մեջլիսը Փայլանին կզրկի պատգամավորական մանդատից, և ասել. «Դավաճանությունը դավաճանություն է, դրա թարսն ու շիտակը չկա: Կամ ինքը (Փայլանը-խմբ.) պետք է ասի՝ ԹԱՄԺ-ն իմ մեջլիսը չէ, կամ էլ մեջլիսը կանի անհրաժեշտը և սրան դուրս կնետի: Որտեղ որ ցանկանա գնալ, թող կապ հաստատի այնտեղի հայկական սփյուռքի հետ: Իրեն խորհուրդ կտամ Ամերիկա գնալ»,- ասել է Բահչելին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը