Ներքին 2 տարի առաջ - 22:00 25-05-2024

Երկիրն էլ որ տային ավելի բարձր կոչում կստանային. քաղաքացիները՝ նոր գեներալների մասին

Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, հրամաններ է ստորագրել, որոնցով Գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին, Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Տավուշում ծառայող զինվորականներին գեներալի կոչումներ են տվել։ Ի՞նչ եք կարծում՝ դա հողերը տալու համա՞ր է»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց։ Եղան լավատեսական կարծիք հայտնողներ։ «Պետք է եղել, տվել են։ Չէ, հողերը չեն տալիս»,- վստահ ասաց մի քաղաքացի։ «Մի բան գիտեն, որ գեներալի կոչում են տալիս»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Շատերը դժվարացան պատասխանել հարցին։ «Երևի՝, երկիրն էլ որ տանք, ավելի բարձր աստիճան կտանք, մենք կողմ չենք»,- նշեց մի կին։ «Էս կառավարությունից ամեն անհեթեթություն կարելի է սպասել»,- նշեց մեկ ուրիշը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանակից տարածքները հանձնելու մասին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները արձանագրություն են ստորագրվել մայիսի 15-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում