Արտաքին 2 տարի առաջ - 20:39 22-05-2024

Ադրբեջանի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հայտարարությունները

Ադրբեջանի Միլի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի Երևանում հնչեցրած հայտարարությունները՝ պնդելով, որ «միջամտության փորձերը նպատակ ունեն խաթարել խաղաղության գործընթացի հաջող ձեռքբերումները»։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Երևի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչներն իրենց օրենսդրության մեջ ֆրանսերենը հիմնական լեզու սահմանելով չափազանց տարվել են «ֆրանսիական ոճով» Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ մոտեցմամբ։ Նրանք չեն խուսափում կամայականորեն խեղաթյուրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և նույնիսկ ինչ-որ պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին», - ասված է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունում։

Դիմելով հայկակական կողմին՝ ադրբեջանցի պատգամավորները «հիշեցրել են»․ - «Տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ միակողմանի մոտեցումներին, հերյուրանքներին ու ստերին ծափահարելն ու աջակցելը օգուտ չի տալիս տալիս ոչ խաղաղ գործընթացին, ոչ էլ վստահության ամրապնդմանը միտված քայլերին»։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն այսօր Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց՝ Լյուքսեմբուրգը պահանջում է, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկատվություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին: Վեց օր առաջ էլ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն էր միաձայն ընդունած բանաձևով նույն կոչն արել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը