Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:14 22-05-2024

ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել նախագահական նստավայրում: Մենք շատ բարձր ենք գնահատում անձամբ Ձեր և Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Մեծապես զգացված ենք այն աջակցությունից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից Հայաստանի Հանրապետությանը:

Մեր երկրների հարաբերություններում շատ գնահատված է հատկապես միջխորհրդարանական համագործակցությունը»:
Ըստ աղբյուրի՝ Կլոդ Վիզլերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Մեր հարաբերությունները բավական երկար պատմություն ունեն, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից, որոնք արդեն 30 տարուց ավելի են ձգվում: Մենք շատ լավ համագործակցել ենք խորհրդարանական մակարդակում, ձևավորվել է լավ բարեկամական խումբ, որն արդյունավետ աշխատում է:
Փոխայցեր ենք ունեցել նույնիսկ գործադիր իշխանության մակարդակով: Ձեր արտգործնախարարը Լյուքսեմբուրգ էր այցելել մի քանի ամիս առաջ և մենք շատ լավ քննարկում ունեցանք նրա հետ: Լյուքսեմբուրգի խորհրդարանում մենք հաճախ ենք խոսում Հայաստանի մասին, քանի որ Հայաստանը կարևոր երկիր է մեզ համար»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում առկա սերտ համագործակցության օրակարգային հարցեր:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը և պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն շարժվում է ժողովրդավարության ինստիտուտների և արժեքների կայացման և ամրապնդման ուղիով:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը հասնել կայուն և տևական խաղաղության և բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին