Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:52 22-05-2024

Տավուշում քաղաքացին փորձել է ապօրինի փայտանյութ ձեռք բերել ու դանակահարել է էկոպարեկին. shamshyan.com

Մայիսի 19-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարված վիճակում ընկերների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Արդեն հիվանդանոցում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա Գարիկ Բ․-ն է։

Պարզել են նաև, որ Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ն ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է նրան, սակայն մերժում ստանալուց հետո, վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, ինչի արդյունքում նա իր մոտ եղած դանակով Գարիկ Բ․-ի ոտքի և թիկունքային հատվածներում հարվածներ է հասցրել:

Ոստիկանները Սամվել Հ․-ին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ Սամվել Հ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Գարիկ Բ․-ն աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում՝ որպես էկոպարեկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
18:23 Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա իրականացնեին
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին