Ներքին 2 տարի առաջ - 21:09 20-05-2024

Լռելու դեպքում հաջորդը Սյունիքն է, Վարդենիսը. Գյումրիում քննարկումները շարունակվում են

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիում շարունակվում են հանրային քննարկումներն ու անհնազանդության ակցիաները, որոնք հաջակցություն Տավուշում տեղի ունեցող միակողմանի զիջումների դեմ պայքարի են։ Գյումրիի Շիրվանյան երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել քննարկում երկրում ստեղծված իրավիճակի, այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհների վերաբերյալ։

Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին Գյումրիի բուհերի ուսանողները և այլ անձինք։ Քննարկման մասնակիցների խոսքով՝ առաջնային խնդիրը պետք է ազատվել գործող իշխանություններից, որոնց անգամ մեկ օր ավել մնալը կարող է ճակատագրական լինել հայրենիքի համար։

Երիտասարդները խոսեցին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդած շարժման մասին, այն համարելով չափազանց կարեւոր։

Գյումրեցի ուսանողները արտահայտեցին իրենց մտահոգությունները, խոսեցին այն պատճառների մասին, թե ինչու այնուամենայնիվ հրապարակում չի հավաքվում այն քանակը, որը Նիկոլ Փաշինյանին կստիպի հրաժարական տալ։

Քննարկման մասնակիցները խոսեցին նաեւ այն մասին, թե ինչ կլինի, եթե Տավուշի 4 գյուղերը զիջվեն թշնամուն։

«Թշնամու ախորժակը բացվելու է... Լռելու դեպքում հաջորդը Սյունիքն է, Վարդենիսը, Արարատը, մինչև Երևան»,-ասում են մասնակիցները։

Երիտասարդները կողմ են դասադուլներին, անհնազանդության ակցիաներին, բայց միևնույն ժամանակ մտահոգությունները մեծ են, որովհետև մի դեպքում ուսանողները անտարբեր են, իսկ մյուս կողմից էլ ուսանողների վրա ճնշում կարող է լինել։

Գյումրիի բուհերի ուսանողները քննարկման ընթացքում հիշեցին գործող իշխանությունների իրար հակասող հայտարարությունները։

Իշխանության վարած քաղաքականությունը երիտասարդները համեմատում են «Չարի վերջը» հեքիաթի հետ։ Ակնհայտ է, որ շարունակական զիջումները չեն հանգեցնում թշնամու ախորժակը։

Քննարկման մասնակիցները գտնում են, որ այս իրավիճակի ելքը նախևառաջ այս իշխանություններից ազատվելն է, որպեսզի կարողանանք պահպանել գոնե մնացածը։

Երիտասարդները խոսել են նաեւ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից եւ նշել, որ նման ելակետային պայմաններով չի կարելի իրականացնել գործընթացը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի