Ներքին 2 տարի առաջ - 12:01 18-05-2024

Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շարժման հավաքներին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցության մասին:

Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի կոչով:

Վերջինս էլ հստակ նշել է հաշտության ու համերաշխության հրամայականի և հրապարակում բոլորին տեսնելու իր ցանկության մասին:

Վստահ եմ` շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին: Շատերն այլևս չեն էլ մտածի միանալու մասին:

Ինքս շաատ շատերի մասով ունեմ շաաատ լուրջ վերապահումներ, բայց պրոցեսին (ու խոշոր հաշվով հայրենիքի փրկությանը) չվնասելու գիտակցումն ավելի կարևոր է քան իմ հույզերը, անձնական մտածումներն ու քաղաքական նախասիրությունները»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը