Մամուլ 2 տարի առաջ - 08:13 11-05-2024

Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը հրապարակեց 1000 խոշոր հարկատուների ցանկը, շատերն իսկույն նկատեցին, որ փոփոխություն է եղել առաջատարների կազմում: Ի մասնավորի, զարմանալի էր այն հանգամանքը, որ վերջին վեց տարում խոշոր հարկատուների ցանկի անփոփոխ առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնվել է երրորդ տեղում: Կային խոսակցություններ, որ դա պակաս հարկ վճարելու արդյունք է:

Իրականում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ԶՄՊԿ-ն շուրջ 140 մլն դրամով ավելացրել է հարկերի գծով բյուջետային մուտքերը՝ 2024 թ. հունվար-մարտ ամիսներին վճարելով մոտ 15,6 մլրդ դրամ հարկ։ Օրերս ԶՊՄԿ-ն տեղեկացրեց, որ արդեն այսօր վստահաբար կարելի է կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ընկերության վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ Հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին։

«Այսպես՝ միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ։ Բայց սա արդեն կարտացոլվի հաջորդ եռամսյակում»,-նշված է ԶՊՄԿ պարզաբանման մեջ: Հավելենք, որ նախորդ տարիների թեկուզ միայն առաջին եռամսյակի հարկային վճարումների ցուցանիշները վկայում են, որ վերջին երեք տարում հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ կրկնակի, որոշ դեպքերում՝ նույնիսկ քառակի են աճել են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան