Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:40 02-05-2024

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին հրահանգում է «Հայրենքը պետությունն է» խորագրով հոլովակներ պատրաստել

Վերջին օրերին գրեթե բոլոր դպրոցների ֆեսբուքյան էջերում կարող ենք տեսնել «Հայրենքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագիծը, որը հրամայական է դպրոցներին ԿԳՄՍ նախարարության կողմից։ Աշակերտներին հրահանգում են այս խորագրով հոլովակներ նկարահանել։

Անշուշտ, այս դժվարին օրերին նման խորագիրը կարող է շատ հարցեր առաջացնել հասարակության և հենց աշակետների շրջանում։ Հայրենիքը միայն պետությո՞ւնն է, պատմական մեր հայրենիքը, որը, ցավոք, այլևս պետության սահմաններում չէ, էլ հայրենիք չէ՞։

Չմոռանանք, որ հայրենիքը սկսում է դպրոցից։ Եվ այս ամենից նկատելի է դառնում, որ նախարարությունը փորձում է երիտասարդ սերնդի գիտակցության մեջ սերմանել այլ պատկերացում հայրենիքի մասին, իսկ ուսուցիչները գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնում են դրա անբաժան մասը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել տարբեր դպրոցների տնօրենների հետ, որոնցից ոմանք խոստովանեցին, որ խորագրի հրամանը եկել է նախարարությունից։ Միայն 179 դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրենն այդպես էլ չխոստովանեց՝ պնդելով, որ այն եղել է դպրոցի նախաձեռնությունը։

«Մենք միշտ էլ նման հոլովակներ, միջոցառումներ կազմակերպում ենք, ոչ մի հրամայական էլ չենք ունենում։ Ես իմ հայրենիքը պաշտում եմ։ Նման միջոցառումներ շատ եմ կազմակերպում։ Մենք ոչ մի հրաման էլ չենք ստացել, պարզապես անում ենք այն, ինչ որ մենք նախատեսում ենք»,-ասաց տնօրենը։

Երևանի թիվ 124 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանը խուսափեց պատասխանել մեր հարցերին, սակայն խոստովանեց, որ խորագիրը եղել է նախարարության հրամանը․

«Խորագիրը մենք չենք ընտրել, այն ընտրված է նախարարության կողմից, մենք ուղակի «ռամկաների» մեջ տեղավորվել ենք տեսանյութը սարքելիս։ Բոլոր հարցերը, ճիշտ կլինի, նախարարությանն ուղղեք կամ այն մարմնին, որը կազմակերպել է դա»։

Որոշ տնօրեններ տարբեր պատճառաբանություններով փորձեցին խուսափել թեմայի շուրջ մեկնաբանություններ տալուց։

Օրինակ՝ Երևանի թիվ 24 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ավետիսյանն էլ նշեց, որ խորագիրը տվել է նախարարությունը, սակայն մեզ խնդրեց քաղաքապետից թույլտվություն վերցնել, նոր խոսել իր հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»