87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 23:22 02-10-2026

Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են

ՀՑԹԻ նախկին տնօրեն, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը գրում է.

Թե բա գուրգուրենք ու խնամենք խաղաղությունը

Իսկ փայփայված ու գուրգուրած խաղաղության զուգընկեր երկրի որևէ կառույցից հայկական կողմին ուղղված ներողություն կամ ցավ հայտնելու խոսք հնչեցվե՞լ է արդյոք իր զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելու և խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարելու փաստի կապակցությամբ:

Շտապեմ ասել, որ չի էլ լինելու, որովհետև Նիկոլին ու քպականներին դա չի հասնում: Քանի որ ստորացվածներից ու լլկված լինելուց հաճույք ստացողներից ներողություն չեն խնդրում:

ԱԺ-ում նստած էն անմեղսունակն էր չէ՞, որ օրը ցերեկով հայտարարեց, որ ադրբեջանական կողմից կրակոցի դեպքում հայ զինվորը կարող է միայն զոհվել, բայց պատասխանելու իրավունք չունի: Հար ու նման իր շեֆի՝ "պարտադիր զոհվելու" տեսության ոգուն ու տառին համաձայն: Ես կարող եմ ենթադրել, որ դա նաև բոլոր քպականներին ուղղված բաց հայտ էր՝ ադրբեջանցիների մասնակցությամբ կամավոր ու անդիմադիր բռնաբարվելու սեանսին մասնակցելու համար:

Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում ու հաստատ կգտնի՝ քանի որ դիմացը փառատոններ, ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են, իսկ հեծանիվի վրա` Հայաստանի վերջապետը: