Եգիպտոսը ոչ մի կերպ չի մասնակցում Եթովպիայում տեղի ունեցող իրադարձություններին: Ադիս Աբեբան փորձում է խուսափել իր ներքին խնդիրների պատասխանատվությունից՝ այլ երկրներին ուղղված իր հայտարարություններով, պնդել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։
«Եգիպտոսը որևէ կապ չունի Եթովպիայում տեղի ունեցողի հետ, քանի որ մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելն է: Եթովպիայի իշխանությունների հայտարարությունները փորձ են սեփական ճգնաժամերի պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու», – պնդել է Աբդել Աթին:
Նախարարի խոսքերը մեջբերել է եգիպտական «Ալ-Քահիրա Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։
Արաբական Հանրապետության արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Եթովպիայի իշխանությունների նման հայտարարությունները «չեն ապահովի հայտարարված կայունությունը» և, Կահիրեի կարծիքով, «անընդունելի» են։