Ներքին 2 տարի առաջ - 13:45 02-05-2024

Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի վերաբերյալ։

Oragir.News-ը կապ հաստատեց Վահան Զատիկյանի անվան համար 90 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Խոցանյանի հետ, պարզելու դեպքի մանրամասները։

Տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտուհին որևէ առողջական խնդիր չի ունեցել, այդ օրն իրեն վատ չի զգացել․

«Երեխան ընդհանրապես խնդիր չի ունեցել, բժշկական թղթերում ոչ մի բան չկա նշված, ո՛չ պոլիկնիլիկայի, ո՛չ էլ դպրոցի։ Երեխան իրեն վատ չի զգացել։ Այդ օրը պարի միջազգային օրն էր, դպրոցում միջոցառում էր, պարի խմբակի հաշվետու համերգն էր։ Այդ երեխան առաջին դասարանից պարի էր գնում, ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր։ Ծնողը շատ հետևողական էր, ամեն օր տանում-բերում էր։ Նույնիսկ այդ օրը ուսուցիչը ասել էր՝ դպրոց կգաք հաց կերած, ժամը 2-ին, որ շատ չհոգնեք։ Երեխան առաջին պարը նորմալ պարեց, անգամ դպրոցի ֆեսբուքյան էջով ուղիղ եթեր է եղել այդ պարը, երրորդ պարի ժամանակ, պահի տակ՝ երեխան հանգիստ ընկավ, նույնիսկ շատ ծնողներ մտածել են, որ իբր դա պարի շարժում է։ Հետո բարձրացանք բեմ, երեխան ուշքի եկավ, դուրս բերեցինք դահլիճից, առաջին օգնություն ցույց տվեցինք։ Դա ընդհամենը տևել է 7-8րոպե, մինչև շտապօգնությունը եկել, երեխային տարել է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տնօրենի հետ զրույցից նաև պարզ դարձավ, որ աշակերտուհու մայրը և քույրը ևս եղել են տվյալ դպրոցի սան։

Oragir.News-ի տեղեկություններով «Աստղիկ» ԲԿ-ում մեկ ու կես ժամ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Նախնական ախտորոշվել է սրտի կանգ, սակայն դեռ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 29-ին Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, ում կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»