Արտաքին 1 ժամ առաջ - 22:39 03-10-2026

Եմենի ռազմաօդային ուժերը Սանայում ոչնչացրել են հութիների հրթիռային երկու կայանք

Եմենի ռազմաօդային ուժերը երկրի մայրաքաղաք Սանայում հարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դիրքերին՝ ոչնչացնելով բալիստիկ հրթիռների արձակման երկու կայանք։ Այս մասին, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով Նուքում լեռան շրջանում ոչնչացվել է հրթիռային համակարգերի մասնագետ Ռաբիա Ջալալ Աբու Տուրաբը։

Նշվում է, որ հարձակումը կառավարական ուժերի լայնածավալ արշավի մի մասն է, որի նպատակն է ոչնչացնել հութիների զենքի պահեստները և թուլացնել նրանց հրթիռային ներուժը։

Ամենից շատ դիտված