Ներքին 2 տարի առաջ - 12:10 02-05-2024

Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի վիրավորների թվում Արցախի Հանրապետության քաղաքացի կա. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 27-ին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:

Քրեական վարույթի շրջանակում Սյունիքի մարզային քննչական վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են մահացածների ինքնությունը:

Նրանք են՝ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Ամջադի Սեյեդ Մանսուրը, Մահբուբսասանսարա Կատայոն Ռեզան, Նադեր Առաշ Ջաֆարը, Մեհրադ Յուսիևը, Արաշ Նադերը:

Իսկ վիրավորներն են՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ֆարզադ Սաբերի Ազիմիդիզաջին, Մահրուդ Չոչարին, Ալի Նուրին, Ֆահիմե Էսմայելին, Փեիման Աքբարին, Սամա Բազմարան, Շահանդուխտ Յուսուֆին, Մեհդի Զախարին և Արցախի Հանրապետության քաղաքացի Էդմոնդ Բաբաջանյանը:

Տեղի ունեցածի պատճառը ոչ թե ճանապարհատրանսպորտային պաահարն է, այլ աշխատանքային կանոնների ոչ պատշաճ, թերի կատարումը, քանի որ ավտոբուսը վարելիս են եղել 2 վարորդներ, և 1-ը երբ հոգնել է, մյուս վարորդն է փոխարինել, ում կողմից էլ չի պահպանվել ավտոմեքենա վարելու կանոնները, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև ավտոտեխնիկական փորձաքննություն, իսկ եթե պահպանվեր կանոնները, ապա ավտոմեքենան չէր բախվի երկաթե արգելապատնեշներին ու չէր հայտնվի ձորում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»