Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 30-04-2024

էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին

Կատակերգությամբ զբաղվող դերասան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ մի խումբ երիտասարդներ իրականացրել էին «ԴԱՎԱՃԱՆԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ» գրությամբ ակցիա։
Ակցիայի մասնակիցներից 3 հոգու հենց նույն պահին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Ինքը՝ Հովհաննես Դավթյանը, նույն օրը հարկ համարեց «լայվ» անել ու ակցիա իրականացրած երիտասարդներին անվանել «շներ»։

Դերասանի էջում հրապարակված «լայվ»-ի տեսանյութը լայն քննարկման առարկա է դարձել, հազարավոր մարդկանց կարծիքները կիսել։ Մի մասը հավանում է Դավթյանի ասածը, մյուս օգտատերերը պարսավում են նրան՝ նշելով, որ այս տեմպերով գնալու դեպքում դերասանին ներկայացում տալու համար տեղ չի մնալու՝ իշխանությունը հանձնում է երկիրը թշնամուն։

Կարևոր շեշտադրում է այն, որ դերասանի տգեղ պահվածքը նյարդայնացնում է շատերին։ «Շուն» բառով վիրավորանքը, որ հասցնում է Դավթյանը ակցիա իրականացնող երիտասարդներին, առանձնապես ցավագին է ընդունվում, քանի որ այս օրերին ամբողջ Հանրապետությունն է հուզումների մեջ՝ կապված տավուշյան գյուղերը պահելու ժողովրդական շարժման հետ։ Եվ այդ պայքարին համակրող անձանց նկատմամբ վիրավորանքն ասոցացվում է իշխանության հանձնողական քաղաքականության հետ։

«Դե քո համար հայրենիքը փողն ա միայն, էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող»,- գրում է օգտատերերից մեկը՝ ակնարկելով դերասանի՝ փաշինյանական իշխանության նկատմամբ շահախնդիր համակրանքը։

Օգտատեր Անահիտ Ստեփանյանը գրում է․ «Փաստորեն, հայրենիքը չի կարելի անշահախնդիր սիրել և պայքարել հանուն նրա, հանուն ձեր բոլորի , որ վաղը թուրքը չմտնի բոլորիդ 1915 թվի պես ցեղասպանի ... Ցավոք, ամեն ինչի մեջ փող եք տեսնում և շահ, իսկ հայրենիքը անգին է, եթե կասկածող կա՝ Եռաբլուր գնացեք, ոնց որ մինչ այժմ չեք հասկացել, թե ինչ վիճակում ենք, թուրքը , որ մտա, ոչինչ չեք ունենա անելու, ամեն ինչ կկորցնեք․․․ Ցավալի է, որ շատերի չափման միավորը դրամը դարձավ։ Իսկ մենք կմնանք անհայրենիք` գնչուների պես։ Ափսո՜ս Տղերքը...»։

Արևիկ Գևորգյան․ «Էս կոմենտները կարդալուց հետո հասկացա որ նիկոլավիռուսա, սրանք հերթ չեն տալիս իրար, հայրենիք հանձնելու համար։ Լավ էս փոքր երկրում էսքաաան անհայրենիք որտեղից»։

Հայկո Դալլաքյան․ «Հովո ջան, ամենայն հարգանքով քեզ։ Դու ո՞ր երկիրն ես ներկայացնում։ Որ հյուրախաղերով գնում ես Եվրոպա, Հայաստանը չե՞ս ներկայացնում։ Հիմա վաղը-մյուս օրը մեր երկիրը որ կորցնի իրա անկախությունը (իսկ դրան շատ քիչ ա մնացել), բա դա քեզ չի հուզելու՞՞»։

Ինչպես ասացինք, կան նաև դերասանին համակրող, ապրումակցող օգտատերեր, որոնց կարծիքով՝ նա պետք է զբաղվի իր արվեստով, չքաղաքականացնելով այն։

Բոլոր դեպքերում փաստ է, որ երկրում առկա շիկացած մթնոլորտը ոչ մեկին հանգիստ ու անտարբեր չի թողնում։ Մարդկանց հոգեվիճակն այնքան է լարվել, որ պատրաստ են ցանկացած առիթով վիճաբանությունների, կոնֆլիկտների մեջ մտնել, հատկապես սոցիալական հարթակներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում