Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:20 30-04-2024

Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը․ Արթուր Խաչատրյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է պիլոտյին սահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է։ Գործընթացն առանց որևէ իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխից, և տարածքները, որոնց վրա ՀՀ-ն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ՝ տրված ՀՀ անունից,առանց որևէ հիմավորման տրվեցին թշնամուն։ Հիմա տեսնում ենք ինչքանով է Սյունիքում դժվարացել հաղորդակցությունը Իրանի և աշխարհի հետ։ Նույնը կատարվում է Տավուշում։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որ ԱԺ-ն ընդունի հայտարարություն, որպեսզի կանոնակարգենք գործընթացը, որն այսօրվա իշխանությունները ոգևորության պահին անվանում են սահմանազատում։ Առաջարկեցինք իրավական բազա՝ առաջնորդվել իրավական փաստաթղթերով, առաջնորդվել լավագույն փորձով և վերջիվերջո անել այն, ինչ-որ կառավարությունը խոստացավ, բայց հերթական անգամ դրժեց իր խոստումը․․․ Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը․ որևէ օրենքի նախագիծ չի ներկայացվել, որով կկանոնակարգվի գործընթացը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև

Ձեզ գուցե հետաքրքրի