Ներքին 5 տարի առաջ - 23:52 19-08-2021

Կառավարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից ներդնել ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող հաջորդ ծրագիրը․ Դավիթ Խաչատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից ներդնել ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող հաջորդ ծրագիրը։

Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանն է լինելու 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդը։ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հետո կառավարությունը ամսական կտրվածքով կհատկացնի 50 հազար դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկանը։ Մասնավորապես, եթե առնվազն 2 երեխա ունեցող ընտանիքում 2022 թ-ից հետո կծնվի մեկից ավել երեխա, ապա շահառու ընտանիքն ամսական կստանա 50 հազարական դրամ՝ ամեն նոր ծնված երեխայի համար:

Կառավարության՝ ծնելիությունը խթանող ծրագրերը դրականորեն են ազդում ծնելիության ցուցանիշի վրա։ 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ գրանցեց 2020 թվականին, իսկ 2021թ-ի 1-ին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճեց 1.413-ով կամ շուրջ 9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վերջին ժամանակաշրջանի գրանցած աճի տեմպերի պահպանումը, ըստ էության, կարող է շոշափելի ազդեցություն թողնել Հայաստանի դեմոգրաֆիկական պատկերի վրա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը