Միտք Ներքին 2 տարի առաջ - 23:30 29-04-2024

Ինչու են ՔՊ-ական իշխանավորները մերժում Սահակ Սահակյանին պանթեոնում հուղարկավորելու խնդրանքները

Ապրիլի 28-ին իր մահկանացուն է կնքել ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը, հատկապես Հայաստանի անկախությունից սկսած, մեծ ավանդ է ներդրել ազգային-հայրենասիրական երգարվեստի զարգացման գործում․ նրա ազատաշունչ կատարումների ներքո հայ կամավորականները նշանակալի հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Սակայն մահից հետո անվանի երգչին, որի կատարումների ազդեցությամբ դաստիարակվել են շատերը, արժանավայել հուղարկավորելու վայրի հարցը ստացել է խայտառակ զարգացումներ։

Միանգամայն արդարացի կլիներ, որ Սահակ Սահակյանին հուղարկավորեին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, քանի որ, կրկնենք, ռազմահայրենասիրական երգարվեստի նահապետն իր մշակույթով մեծապես նպաստել է ազգային-ազատագրական շարժման հաջող ընթացքին։ Եվ Սահակ Սահակյանի ընկերները դիմել են ՊՆ՝ բացառության կարգով թույլատրելու երգչի հուղարկավորությունը «Եռաբլրում», սակայն ստացել պատասխան, թե՝ նա ռազմական ուղի չունի, ուստիև խնդրանքը մերժվում է։

Դիմել են քաղաքապետարան՝ Սահակ Սահակյանին տեղ հատկացնելու քաղաքային պանթեոնում, բայց Երևանի ներկայիս ղեկավարներն էլ պատճառաբանում են, թե երգիչը կոչումներ չունի, թեև ՔՊ-ական իշխանությունը դեռևս տարեսկզբից նախաձեռնել է ոչնչացնելու պատվավոր կոչումները, քանի որ դրանք «ժամանակավրեպ» են, ինչպես պատճառաբանել է արդարադատության փոխնախարարը․․․ Իսկ, հիմա, նույն ՔՊ-ական քաղաքապետարանը պատրվակ է բռնում, թե կոչումների բացակայությունն է իր մերժման հիմքը։

Սահակ Սահակյանի ընկեր, բանաստեղծ և երգիչ Մուրադ Մշեցին վրդովմունքով նշում է․ «Էս անտեր երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ ՄԵՌԵԼՆԵՐԻՆ չարժևորեց, դրա համար էլ արտդ անվարել ես ցանում, ցանածդ քո սերմը չէ, հնձածդ կալ չի հասնում, հասածն էլ թշնամուդ փեշքեշ ես տալիս...

Բայց որտեղ էլ ամփոփենք ընկերոջս, ուսուցչիս, եղբորս թանկ մարմինը, էդ հողը հաստատ կՍԱՀԱԿոտվի․․․»։

Ակնկալել, թե իշխանություններն իրենց հոժար կամքով կկարևորեն անվանի երգչի հիշատակը և կթույլատրեն պատշաճ վայրում նրա հուղարկավորությունը, որևէ հիմք չկա, միայն կարող ենք հուսալ, որ ընկերների և հարազատների պայքարն ի վերջո կբերի անհրաժեշտ արդյունքի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից