Ներքին 4 տարի առաջ - 20:24 29-07-2022

Հայաստանում իշխանավորները չգիտեն հաշվել, ուրեմն եկեք մենք հաշվենք․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանում իշխանավորները չգիտեն հաշվել: Եվ ուրեմն, եկեք մենք հաշվենք:

2022թ փետրվարին Հայաստանի Հանրապետությունը որոշեց ստուգաչափել գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնները: Գործընթացը սկսվել է փետրվարի 16-ին և ավարտվելու է օգոստոսի 1-ին: Այսինքն, 165 օրացուցային օր: Եթե այդ թվից հանենք միայն կիրակի օրերը, ապա կմնա 141 օր: Հանրամատչելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանում գազով աշխատող շուրջ 450 000 ավտոմեքենա կա: Ենթադրենք, նրանցից յուրաքանչյուրն ունի 1 գազաբալոն (շատ ավտոմեքենաներ ունեն 2 և ավելի գազաբալոններ): Դա նշանակում է, որ 1 օրում պետք է ստուգաչափվի մոտ 3191 (450 000/141) գազաբալոն:

Գազաբալոնները պետք է ստուգաչափվեն արտոնագրված կազմակերպությունների կողմից: Չքննարկենք այն հանգամանքը, որ փետրվարի 28-ի դրությամբ, Հայաստանում կար միայն 1 արտոնագրված կազմակերպություն: Անտեսենք նաև այն, որ այժմ գործող արտոնագրված կազմակերպությունների զգալի մասն իրականում արտոնագիր են ստացել և սկսել են գործել մարտ-ապրիլ ամիսներին: Ենթադրենք, որ բոլոր 12 արտոնագրված կազմակերպություններն էլ գործել են հենց փետրվարի 16-ից: Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստանում ենք, որ մեկ արտոնագրված կազմակերպությանն օրական բաժին է հասնում մոտ 266 (3191/12) գազաբալոն: Եվ, եթե արտոնագրված կազմակերպությունը չի խախտում ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը և այնտեղ ստրուկներ չեն աշխատում, ապա այդ 266 գազաբալոնները պետք է ստուգաչափվեն 8 ժամում: Այսինք, 1 ժամում մոտ 33 (266/8) գազաբալոն:

Գազաբալոնների ստուգաչափումն իրենից ենթադրում է՝

Փուլ 1 Բալոնի ապամոնտաժում
Փուլ 2 Բալոնի արտաքին զննում
Փուլ 3 Բալոնի հիդրավլիկ փորձարկում
Փուլ 4 Բալոնի ներքին լվացում / պատերի մաքրում
Փուլ 5 Բալոնի փականի զննում:

Այս գործողությունները հնարավոր է իրականացնել ամենաարագը 1 ժամում: Արտոնագրված կազմակերպություններում գազաբալոնների ստուգաչափման վրա աշխատում են 2-6 անձ: Դա նշանակում է, որ 1 ժամում հնարավոր է ստուգաչափել առավելագույնը 6 գազաբալոն (1 աշխատող՝ 1 գազաբալոն): Իսկ Հայաստանի Հանրապետությունը նախատեսել է ստուգաչափել 1 ժամում 33 գազաբալոն, առավելագույնը 6-ի փոխարեն:

Եվ սրանք դեռ ինչ-որ կարծիքներ և մտքեր են հայտնում, որոշումեր կայացնում, իրավունք սահմանափակում:

Սրանց բոլոր գործերն են այսօրինակ: Սրանց թերությունները մանկապարտեզից են գալիս: Միգուցե՝ ի ծնե են»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի