Մամուլ 2 տարի առաջ - 08:02 18-10-2023

Ինչ հարաբերություններ ունեն Արցախի և Հայաստանի իշխանավորները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի վտարանդի իշխանությունների ներկայացուցիչների եւ ՀՀ իշխանավորների միջեւ կապը գրեթե ամբողջությամբ խզված է։ ԱՀ կառավարությունը ողջ կազմով Հայաստանում է, արցախցի նախարարները գրեթե ամեն օր հավաքվում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում: Նրանցից ոմանք փորձել են հայաստանյան գործընկերների հետ հանդիպել, քննարկել ոլորտային խնդիրներ, փորձել տեղահանվածների, դիցուք` կրթական, առողջապահական եւ այլ խնդիրներին ավելի համակարգված լուծում տալ, սակայն, ժողովրդի լեզվով ասած` նրանց ցրել են:

Միակ կապը, կարելի է ասել, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանի միջեւ է քիչ թե շատ գործում` միմյանց հետ քննարկում են տեղահանվածների հումանիտար խնդիրները, դրանց լուծման ուղիները։ ԱՀ պաշտոնյաները տպավորություն ունեն, որ Փաշինյանն ու նրա կաբինետը փորձում են Արցախը ջնջել անգամ մարդկանց հիշողությունից, ցույց տալ, որ Արցախ չի եղել, ու ցանկություն էլ չկա «վառ պահել հիշատակը»։

Ի դեպ, ԱՀ քաղաքական էլիտան եւս ճամբարների է բաժանվել․ ոմանք կողմ են ՀՀ իշխանությունների դեմ կոշտ հայտարարություններ անելուն՝ այն առումով, որ հայրենիքից, տնից-տեղից զրկել են իրենց, հիմա էլ աշխատավարձից են զրկում, որը հնարավորություն կտար մի քանի ամիս ապրել։ Ոմանք էլ, այդ թվում՝ նախագահ Շահրամանյանը, կարծում են, որ չի կարելի սրել իրավիճակը, հիմա միայն տարհանված արցախցիների խնդիրներն են կարեւոր։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից