Ներքին 2 տարի առաջ - 11:54 29-04-2024

Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը

Դատական քննությամբ ավարտված գործերով 2023 թվականին պետությանը վերադարձվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում գտնվող գումարը կազմում է 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ:

Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

«2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը: 2023 թվականին ավարտվել է 33 հազար 396 քրեական վարույթ, 2022-ին՝ 19 հազար 139: Ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարաններ են ուղարկվել 8448 գործ՝ 10 հազար 170 անձի վերաբերյալ: Համեմատության համար՝ 2022-ին դատարան է ուղարկվել 4414 գործ՝ 5214 անձի վերաբերյալ»,–ներկայացրեց Վարդապետյանը:

2023 թվականի ընթացքում դատարաններում քննված և ավարտված գործերով ևս աճ է արձանագրվել: Ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ՝ այն դեպքում, երբ 2022-ին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, 2021-ին՝ 2921 գործ՝ 3375 անձի վերաբերյալ:

«Դատական քննությամբ ավարտված գործերով պետությանը վերականգնվել է 173 մլն 385 հազար դրամ, մինչդատական վարույթում՝ 34 մլրդ 325 մլն 746 հազար դրամ: Համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանի պատասխանատու պահպանությանը»,–ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը