Ներքին 2 տարի առաջ - 20:28 27-04-2024

Ոստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ Տիգրան Աբրայամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, թե «որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը, ստորացման ենթարկումը, պաշտոնատար անձանց կարգավիճակ ունեցող անձանց տգետ ու փողոցայինին հատուկ պահվածքն ու բառապաշարը, ոստիկանության որոշ ստորաբաժանումների, աշխատակիցների ոչ համաչափ գործողությունները և անհարկի դաժանությունը: Կարող եմ երկար շարունակել:

Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր:

Նշածս և բազմաթիվ պատճառներն են, որը ահռելի վնաս են հասցնում ոստիկանությանը` որպես ինստիտուտի և երկրի ներքին անվտանգությամբ զբաղվող կառույցի:

Այնպես որ պարոնայք, դուք դեռ ժամանակ ունեք հետ կանգնելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից և վերադառնալու օրենքի դաշտ»:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին