Ներքին 2 տարի առաջ - 13:38 27-04-2024

Այն հայրենիքը, որը պետությունը չէ, մենք չենք այդ հայրենիքի տերն ու տնօրենը․ Փաշինյան

Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան։ Այս մասին Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով իր բանախոսության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն հայրենիքը, որը պետությունը չէ, այդ հայրենիքը փաստացի դուրս է մեր վերահսկողությունից, մենք չենք այդ հայրենիքի թիվ մեկ պատասխանատուն, մենք չենք այդ հայրենիքի տերն ու տնօրենը, ընդ որում՝ մեր պատասխանատվությունը սահմանափակ պատասխանատվություն է, եթե մենք այդ սահմանափակ պատասխանատվությունն ուզում ենք տարածել անսահմանափակ ու անորոշ տարածությունների մեջ, մեր պատասխանատվությունն ու ազդեցությունը չեզոքանում է», - նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հայրենիքի ու պետության հարաբերությունները շատ կարևոր է արձանագրել հենց Քաղաքացու օրը, որովհետև ասելով, թե հայրենիքը պետություն է, մենք նաև պետք է հասկանանք, թե ի վերջո ի՞նչ է և ինչի համար է պետությունը, և որոնք են այն պարտադիր պայմանները, որոնք անհրաժեշտ են պետություն ունենալու համար։

«Քաղաքացին այն ինստիտուտներից է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող և քաղաքացին այն ինստիտուտներից է, որն առանց պետության գոյություն ունենալ չի կարող, որովհետև հայ կարելի է լինել ցանկացած տեղ՝ Մադրասում, Գլենդեյլում, Ավստրալիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, բայց քաղաքացի, հայրենիք-պետության քաղաքացի հնարավոր է լինել միայն ՀՀ-ում՝ առնվազն անձնագրային կապով կապված», - հավելեց վարչապետը՝ շեշտելով, որ եթե չկա պետություն, չկա նաև քաղաքացիություն, ինչպես նաև առանց քաղաքացիության չկա պետություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը