Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:45 23-04-2024

Արդարադատության նախարարությունն Արցախը «չեղարկելու» մտադրություն չունի

Մեկ շաբաթ առաջ Oragir.News-ին են դիմել մի խումբ արցախցի տեղահանվածներ՝ հետևյալ խնդրով․ «Խստիվ դատապարտելի է ՀՀ Արդարադատության նախարարության գործողությունը, այն է՝ արցախցիներին վերաբերող քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում ծննդավայրերը նշվում է ՀՀ, ինչն անընդունելի է։ Առաջին հերթին փաստաթղթաշրջանառությունից հանում են ԼՂՀ, ԱՀ, ԼՂԻՄ անվանումները։ Կարծում ենք, որ դա ՀՀ իշխանությունների կողմից իջեցված հրահանգ է։ Տարիներ շարունակ թշնամական պետություն Ադրբեջանը կեղծ և շինծու տվյալներ է ներկայացրել, իբր ԼՂԻՄ֊ում ծնվածներն ադրբեջանցի են, իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը փորձում է համապատասխան տվյալերը ներկայացնել այն մասով, թե իբր արցախցիները ծնվել են ՀՀ֊ում։ Խստիվ դատապարտում ենք այդ երևույթը»։

Oragir.News-ը խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանին։ Նախարարության ներկայացուցիչը նախ հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ դիմած արցախցիների նկատմամբ օրենքին չհամապատասխանող որևէ գործողություն չի կատարվել։ Կոնկրետ ՔԿԱԳ փաստաթղթերում նշվող խնդրի առնչությամբ Նորայր Շողիկյանը խոստացավ ճշտել, քիչ անց, սակայն, նա մեզ տեղեկացրեց նախարարություն գրավոր հարցում ուղարկելու անհրաժեշտության մասին։

Հարցը պարզելու նպատակով Oragir.News-ը գրավոր դիմեց նախարարություն՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք քաղաքացիների հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և եթե այո՝ ո՞ր օրենսդրական պահանջներով է նրանց փաստաթղթերում ծննդյան վայրը նշվում Հայաստանի Հանրապետություն։

Արդարադատության նախարարությունը մեր գրությանը պատասխանելով՝ նշել է, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերականգնված ծննդյան վկայականներում որպես ծննդյան վայր նշվում է այն վայրը, որն առկա է ներկայացված կամ նախարարությունում առկա հիմքային փաստաթղթերում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին