Ներքին 2 տարի առաջ - 17:32 21-04-2024

Հիմա ով ինչ տարածքի խնդիր ունենա, գանք, իրար վրա ելնինք, քշե՞նք. Գյումրիի քաղաքապետը՝ միջադեպի մասին

Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիում քաղաքացին մեքենան կայանել է քաղաքապետարան բարձրացող աստիճաններին։

Oragir.Newsտեղեկություններով՝ բողոքի ակցիա իրականացնող տղամարդը Գյումրիի քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի եղբայրն է՝ Էդգար Ոոսկանյանը։

Քաղաքապետարանի պաշտոնյայի եղբայրը պահանջում էր Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպում։

Գյումրիի քաղաքապետը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է պարզաբանում առավոտյան միջադեպի հետ կապված։

«Արատավոր երևույթ է տեղի ունեցել, որը դատապարտելի է, ով ուզում է լինի, ինչ ուզում է անցած լինի։ Չի կարելի ոտնձգություն էնել քաղաքապետարանի շենքի վրա։ Ինչ խնդիր գուզե էղնի, դա թույլ չի տալիս, որ էսպիսի երևույթ էղնի, թող գան, մոտենան, իրանց խնդիրը բարձրացնեն։ Հմի ով ինչ տարածքի խնդիր ունի, քշե՞նք իրար վրա»,-հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան