Ներքին 2 տարի առաջ - 17:36 20-04-2024

Փաշինյանը Լոռու դպրոցներից մեկում բասկետբոլ է խաղում

Նիկոլ Փաշինյանն այս տարի արդեն երկրորդ անգամ այցելել է Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց: Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։

«Նախորդ անգամ արձանագրված խնդիրները և թերությունները շտկված էին: Տպավորություններս դրական են», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Այցի ընթացքում նրան են ներկայացվել կատարված աշխատանքները։

Փաշինյանն անձամբ փորձարկեց նորակառույց դպրոցի մարզադահլիճը՝ փորձելով գնդակը նետել բասկետբոլի օղակի մեջ, ինչպես նաև հերթական անգամ անդրադարձավ դպրոցի կախիչների որակին։

«Այս կախիչից երեխաները վերարկուները կախեցին, շատ արագ պատը մաշվելու է», - նշեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․