Ներքին 2 տարի առաջ - 11:21 19-04-2024

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար

Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։

Արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։

«Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության համար է։ Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց նաև բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ 10–ից 30 տոկոսի չափով։ Բարձրացվեց ինչպես դաստիարակների, այնպես էլ սպասարկող ամբողջ անձնակազմի՝ խոհարարից մինչև բուժքրոջ աշխատավարձը։

«Գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեր գործընկերների կարևոր աշխատանքը՝ որոշում կայացվեց վերանայել աշխատավարձերը։ Սահմանվեցին նաև նոր դրույքաչափեր։ Դաստիարակների աշխատավարձն, օրինակ, բարձրացավ մինչև 31 տոկոս»,-նշում է Խաչատրյանը։

Մանկապարտեզում աշխատող մանկավարժները հնարավորություն ունեն հավելավճար ստանալ նաև տարակարգի միջոցով։ Տարակարգ ստանալու համար կարող են դիմել բոլոր այն մանկավարժները, ովքեր արդեն մասնակցել են վերապատրաստումներին:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են։ Տարվա ընթացքում սպասվում են նոր նախաձեռնություններ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում