Ներքին 2 տարի առաջ - 17:05 18-04-2024

Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը

Ղրղզստանի մի շարք բջջային օպերատորներ և ինտերնետ պրովայդերներ երկրում սահմանափակել են TikTok սոցիալական ցանցի հասանելիությունը: Այս մասին հայտնում է 24.kg գործակալությունը։

Օպերատորները և պրովայդերները սկսել սահմանափակել հասանելիությունը դեպի հարթակ այն բանից հետո, երբ Ղրղզստանի թվային զարգացման նախարարությանը կից կապի արդյունաբերության կարգավորման և վերահսկողության ծառայությունը համապատասխան պահանջով նամակներ է ուղարկել մատակարարներին:

Ղրղզստանի մշակույթի նախարարությունը որոշել է արգելափակել TikTok-ը 2023 թվականի օգոստոսի վերջին՝ սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակելու որոշումը ուղարկելով թվային զարգացման նախարարությանը։ Գերատեսչությունը նշել է, որ մի շարք կազմակերպություններից անհանգստություն արտահայտող հարցումների աճ է գրանցվել TikTok սոցիալական ցանցի վնասակար հետևանքների վերաբերյալ. նշվում է, որ այն բացասաբար է անդրադառնում երեխաների մտավոր զարգացման և առողջության վրա։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին