Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համաձայնության հասնել այն հարցում, թե որ ոլորտներում չպետք է կիրառվեն արհեստական բանականության տեխնոլոգիաները: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը Axios պորտալին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ այն հարցում, թե կոնկրետ ինչ չպետք է անեն մոդելները», – ասել է նա՝ նկատի ունենալով ԱԲ մոդելները: Նախարարը նաև կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ԱԲ-ին առնչվող հարցերով որևէ ծանուցման գործընթացի առկայությանը: Նա վստահություն է հայտնել, որ Պեկինը համաձայնության կգա դրան:
Այն հարցին, թե արդյոք, նրա կարծիքով, նպատակահարմար է երկու երկրների միջև իրենց մշակած ԱԲ մոդելների հնարավորությունների մասին տեղեկատվության փոխանակումը, Բեսենտը պատասխանել է. «Հավանաբար՝ ոչ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը չի ձգտում Չինաստանի հետ սերտ համագործակցության ԱԲ մշակման ոլորտում, քանի որ չի ցանկանում գաղտնի տվյալների բացահայտում:
Թրամփը հավելել էր, որ այս թեման քննարկել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ սեպտեմբերի 23-25-ը ԱՄՆ կատարած նրա այցի ընթացքում: Սպիտակ տունը չինացի ղեկավարի այցի արդյունքներով հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են հասել ԱԻ-ին առնչվող տարբեր միջադեպերի քննարկման համար կապի ուղի ստեղծելու շուրջ: