Ավելին 4 տարի առաջ - 15:49 27-02-2022

Իլոն Մասկը Ուկրաինայի համար բացել է Starlink արբանյակային ինտերնետի հասանելիությունը

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Ուկրաինայի համար բացել է Starlink արբանյակային ինտերնետ համակարգի տերմինալները։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության ղեկավար Միխայիլ Ֆեդորովը Մասկին կոչ էր արել Ուկրաինային հնարավորինս շուտ ապահովել Starlink արբանյակային ինտերնետի հասանելիությամբ։

2022 թվականի փետրվարի 25-ին SpaceX-ը հայտարարել է Starlink համաշխարհային ինտերնետ ցանցի 50 մինի արբանյակների հերթական խմբաքանակի հաջող մեկնարկի մասին Երկրի ցածր ուղեծրում: Սա արբանյակի 39-րդ արձակումն է 2019 թվականի մայիսից ի վեր։

Ներկայումս SpaceX արբանյակների համաստեղությունը բաղկացած է գրեթե 2 հազար տիեզերանավից, այդպիսով Իլոն Մասկի ընկերությունը դարձել է արբանյակների ամենամեծ օպերատորն աշխարհում։ Ըստ Wikipedia-ի՝ Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհուսալի էր, թանկ կամ ամբողջովին անհասանելի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի