Ներքին 2 տարի առաջ - 16:40 16-04-2024

Ալյուրն էժանանում է, հացի գինը չի նվազում․ ՄՊՀ-ն փակում է աչքերը 

Այսօր քաղաքացինիերը հաճախ են բողոքում, որ ալյուրը էժանանում է, բայց հացի գինը մնում է նույնը, և մի բան էլ՝ քաշն է պակասում։ Սակայն երբ ալյուրը մի փոքր թանկանում է, զուգահեռ թանկացնում են նաև հացի և հացաբուլկեղենի գները։

Oragir.News-ը Սպառողների աջակցման կենտրոնից փորձեց ճշտել, արդյո՞ք սա սպառողների իրավունքերի խախտում չի համարվում, և ո՞վ է այս իրավիճակում գերշահույթ ունենում՝ ալյուր ներկրո՞ղը, թե՞ վաճառողը․
Սպառողների աջակցման կենտրոնի հետ զրույցում պարզ դարձավ, որ վաճառողը ևս կարող է գերշահույթ ունենալ, եթե ներկրողի հետ ունեն որոշ համաձայնություններ։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ կոնկրետ հացի շուկան չեն ուսումնասիրում.
«Հացի շուկայում խաղացողները շատ են։ Հացի ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, դաշտը մրցակցային է, այդ իսկ պատճառով մեր հանձնաժողովը այս մասով որևէ ուսումնասիրություններ անելու հիմքեր չունի։ Մենք նայում ենք միայն գերիշխող դիրք ունեցող շուկաներին, մնացած մասով վերահսկողական լծակներ չունենք»,- եզրափակեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Ուստի՝ հարց է առաջանում, ՀՀ-ում կա՞ որևէ մարմին, որը զբաղվում է այս հարցով, պաշտպանում է սպառողների իրավունքերը, զսպում գնային տատանումների արդյունքում գերշահույթներ ակնկալողների ախորժակը։

Հիշեցնենք, որ անցյալ տարիներին տնտեսվարողները պարբերաբար թանկացրել են հացն ու հացաբուլկեղենը պատճառաբանելով միջազգային շուկաներում ալյուրի թանկացումները։ Իսկ հիմա, երբ ալյուրի գներն իջել են միջազգային շուկաներում, Հայաստանում հացի գները մնացել են նույնը։

Նկատենք, որ հացի էժանացումը սոցիալական նշանակություն կարող է ունենալ հատկապես սոցիալապես անապահով քաղաքացիների համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը