Ներքին 2 տարի առաջ - 23:38 15-04-2024

Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 303 հատ խեցգետնաորսիչ: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նրա տեղեկացմամբ՝ նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցներն ապօրինի խեցգետնաորսիչները դուրս են բերել վերջին մեկ շաբաթվա ընթացքում։

«211 խեցգետին կենդանի վիճակում բաց է թողնվել լիճ»,- տեղեկացնում է նախարարը:

Նա հավելում է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները շարունակական են լինելու։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան