Արտաքին 2 տարի առաջ - 19:20 13-04-2024

Վրաստանի նախագահը կողմ է արտահայտվել երկիր մուտք գործող ՌԴ քաղաքացիների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կողմ է արտահայտվել երկիր մուտք գործող ռուս քաղաքացիների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, գրում են վրական ԶԼՄ-ները։

«Եկեք չմոռանանք, որ այսքան ռուսներ են եկել այս երկիր և որևէ կերպ չեն վերահսկվում... Ես չեմ ասում, որ բոլոր ռուսները, ովքեր այստեղ են, երկրի թշնամիներ են, կամ գործակալներ կամ որևէ այլ բան, սակայն, դա պետք է ինչ-որ կերպ վերահսկվի»,- ասել է Զուրաբիշվիլին TV Pirveli-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ հատկապես նախընտրական շրջանում «սա մեզ համար շատ զգույշ լինելու անհրաժեշտություն է ստեղծում»։

«Սա հենց ռուսական պլանն է՝ բախումներ, անկարգություններ, ապակայունացում։ Հետո կմեղադրեն ինձ, կմեղադրեն ձեզ, բոլորին կմեղադրեն, բացի իրենցից»,- հավելել է Զուրաբիշվիլին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության մոտ 113 հազար քաղաքացի տեղափոխվել է Վրաստան, թեև ստույգ տվյալներ չկան, թե նրանցից քանիսն է դեռևս մնում երկրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը