Մամուլ 2 տարի առաջ - 08:47 12-04-2024

Ժողովուրդը շշպռել է դիտորդներին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Հայաստանում ԵՄ դիտորդներն օրերս այցելել էին Ոսկեպար: Ընդ որում, այցելել են՝ շրջանցելով Երեւան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ եւ Ոսկեպար են հասել Ալավերդիով։ Մենք տեղեկացանք, որ ոսկեպարցիները, տեղեկանալով դիտորդների այցի մասին, շտապել են հանդիպել նրանց, սակայն երբ դիտորդները հայտնել են, որ իրենք Իջեւան-Ոսկեպար ճանապարհը շրջանցել են, քանի որ այդ եւ հարակից տարածքները, իրենց կարծիքով, ադրբեջանական են, թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների եւ ԵՄ դիտորդների միջեւ: Ոսկեպարցիները դիտորդներին ուղղակի վռնդել են՝ ասելով, որ թույլ չեն տա իրենց հայրենի հողն ադրբեջանական համարել։

Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։ Ծնունդով Տավուշի մարզից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել դիտորդների ու ոսկեպարցիների միջեւ ծավալված կոշտ զրույցի մասին, սակայն կորպուսի հրամանատարի հետ հանդիպման մասին տեղյակ չէ․

«Ինձ էլ են զանգահարել, պատմել, որ դիտորդների հետ հանդիպման ժամանակ ժողովուրդը կոշտ է արտահայտվել: Շատ էմոցիոնալ են, դուք չեք պատկերացնի»։ Դիտորդները գնացել էին բնակիչների հետ հանդիպմա՞ն։ «Ես որքանով տեղյակ եմ, ինչ-որ մեկը տեղեկություն է ստացել, որ ուրիշ ճանապահով են գնում, գնացել-հանդիպել են, բայց ես պատրաստվում եմ պաշտոնական հարցում անել, թե այդ ինչպես են համարում ադրբեջանական տարածք մեր ճանապարհը»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը