Արտաքին 2 տարի առաջ - 10:30 11-04-2024

Պոլսահայ Թալին Էրգյունեշ Գազերն ընտրվել է Շիշլիի ավագանու հանձնաժողովի նախագահ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Պոլսահայ Թալին Էրգյունեշ Գազերը, ով մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտվել է Ստամբուլի Շիշլիի վարչական շրջանի ավագանու անդամ, պաշտոնեական գործունեություն կծավալի ավագանու 3 հանձնաժողովում: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ավագանու առաջին նիստից հետո Գազերն ընտրվել է Շիշլիի վարչական շրջանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ։ Բացի դա, նա դարձել է ավագանու կրթության, ինչպես նաև մշակույթի, արվեստի, զբոսաշրջության հանձնաժողովների անդամ։

Թալին Էրգյունեշ Գազերը ՏԻՄ ընտրություններին մասնակցել է Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության ցուցակով։

Հիշեցնենք, որ Գազերը մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը։ ՀԺԿ-ն Ստամբուլում ստացել է քվեների 51․14%, իսկ ողջ Թուրքիայում՝ 37․77%-ը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․