Մամուլ 2 տարի առաջ - 08:20 10-04-2024

Իշխանության ներսում բազում թևեր ու տրամադրություններ կան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանության ներսում եւս բազում թեւեր ու տրամադրություններ կան, եւ ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին փուլում` բուրգը պահողը մի կողմից Փաշինյանից վախն է, մյուս կողմից` կերակրատաշտից զրկվելու վտանգը: Երբեմն ականատես ենք լինում նաեւ իշխանական պատգամավորներ-նախարարներ առճակատումներին։

Երեկ հերթական դրվագն էր՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջեւ։ Ալեքսանյանը հայտարարեց, թե դիմել է՝ բուժկենտրոնների ղեկավարների պարգեւավճարների մասին տեղեկատվություն ստանալու համար, բայց չի ստացել, չեն պատասխանել նաեւ բժիշկների աշխատանքային ժամերի հետ կապված։ Եվ նա մեղադրող-հանդիմանող տոնով սկսեց դաս տալ նախարարին, թե պատգամավորները բյուջե են հաստատում եւ այդ բյուջեից են բուժհիմնարկներին գումարներ տալիս։ Մասնագիտությամբ իրավաբան նախարարը «տակ չմնաց». «Պարոն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք»:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանն Ավանեսյանի դեմ մի գրոհ էլ ձեռնարկել էր անկանխիկ գործարքների թեմայով։ Անցած շաբաթ էլ Անդրանիկ Քոչարյանն էր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նեղել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին եւ հաշիվ էր պահանջում, թե ինչու է Մարտի 1-ի գործով քննիչ Ամբակում Գրիգորյանը ՔԿԾ պետ նշանակվել: Մինչդեռ բոլորին հասկանալի է, որ այդ պաշտոնին նշանակում է ՀՀ վարչապետը` նախարարի ներկայացմամբ։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում