Արտաքին 2 տարի առաջ - 20:00 09-04-2024

Ստամբուլի քաղաքապետի զգուշացումը․ եթե Էրդողանն ընտրողների ուղերձը չհասկանա, նրա քաղաքական կյանքը կկրճատվի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հասկանալ այն ուղերձները, որոնք Թուրքիայի բնակչությունը տվել է մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Այս մասին Իմամօղլուն ասել է բրիտանական «Financial Times» պարբերականի թղթակցին տված հարցազրույցում։

Էքրեմ Իմամօղլուն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությանը, ինչպես նաև խոսել գործող նախագահի մասին։

«Եթե նա չհրաժարվի այն քաղաքակությունից, որով պետությունը ենթարկվում է մեկ մարդու կամքին, իր քաղաքական ապագայի համար պետք է անհանգստանալ: Եթե Էրդողանը շարունակի չհասկանալ ընտրողի ուղերձն ու անել նույն բանը, կկրճատի իր քաղաքական կյանքը: Ամեն ինչ նրա ձեռքերում է»,- կարծում է նա։

Հարցին, թե արդյոք անհանգստանո՞ւմ է իր դեմ հարուցված քրեական գործերով՝ Ստամբուլի վերընտրված քաղաքապետը պատասխանել է, որ Էրդողանը կարող է վախենալու մարդ լինել։

Հոդվածում միևնույն ժամանակ տեղ են գտել նաև «Financial Times»-ի գնահատականները՝ կապված Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ: Պարբերականը Իմամօղլուին որակել է որպես Էրդողանի գլխավոր մրցակից և նշել, որ դա վերահաստատում են նաև ընտրությունների արդյունքները:

«Անցած շաբաթվա վերջին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Էքրեմ Իմամօղլուի վերընտրվելը մեծ ոգևորություն առաջացրեց Թուրքիայում վերածնվող ընդդիմության շրջանում և հաստատեց, որ 52 տարեկան Իմամօղլուն Էրդողանի գլխավոր մրցակիցն է»,- ասվում է հոդվածի մեջ։

Նշվում է, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության հաղթանակն իր հիմադրումից ի վեր ԱԶԿ-ի ամենամեծ ընտրական պատրությունն է։

Հիշեցնենք, որ 2019-ից պաշտոնավարող Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և ՀԺԿ-ի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել էր ԱԶԿ թեկնածու Մուրադ Քուրումին, որին աջակցում էր Թուրքիայի ողջ իշխանական վերնախավը՝ Էրդողանի գլխավորությամբ։ Իմամօղլուն Ստամբուլում ստացել էր քվեների 51․14%, իսկ ՀԺԿ-ն՝ ողջ Թուրքիայում՝ 37․77%-ը։

Դեռևս նախորդ մասին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Էրդողանը ձգտում էր ամեն գնով վերադարձնել Ստամբուլի և Անկարայի կառավարումը, սակայն դա նրան չհաջողվեց։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի