Ներքին 2 տարի առաջ - 23:41 08-04-2024

Սյունիքի մարզում տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի ձիուն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Էդվարդ Հ․-ն և հայտնել, որ գիշերը եղբոր ձիուն կրակելու միջոցով սատկացրել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Արտյոմ Հ․-ն հայտնել է, որ ապրիլի 4-ի ժամը 00։30-ից մինչև ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արարատ Կ․-ն կրակելու միջոցով սատկացրել է իր տան մոտ կապված իրեն պատկանող ձիուն:

Ժամեր անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ որի արդյունքում պարզվել է, որ Արարատ Կ․-ն նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում իր մոտ ապօրինի գտնվող «ԻԺ-18» տիպի 16 մմ տրամաչափի, մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սատկացրել է Արտյոմ Հ․-ին պատկանող ձիուն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը