Ուղիղ եթեր
Արտաքին 2 ժամ առաջ - 18:46 28-09-2026

Վանի դպրոցներից մեկում աշակերտուհին դպրոց է գնացել որսորդական հրացանով

Թուրքիայի Վան նահանգում աշակերտուհին դպրոց է գնացել որսորդական հրացանով։ Դեպքը տեղի է ունեցել Թուշպա շրջանում գտնվող Պոլաթօղլուի միջնակարգ դպրոցում։ Նշենք, որ աշակերտուհին այդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանական ուժեր ու աշակերտուհին տարվել է ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Նախքան ոստիկանական ուժերի դեպքի վայր մեկնելը ուսուցիչներն ու ծնողները նկատել են զենքը և միջամտել՝ նրանից վերցնելով զենքը։ Այլ մանարամասներ չեն հաղորդվել։

Նշենք, որ վերջերս դպրոցների վրա հարձակումների դեպքեր տեղի էին ունեցել 2026-ի ապրիլին Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգներում։

Ermenihaber