Ներքին 2 տարի առաջ - 16:04 14-12-2023

Արարատի մարզում տղամարդը կրակել է հարևանի ձիու և քուռակի վրա՝ իր հողամաս մտնելու համար. shamshyan.com

Դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Քաղցրաշեն գյուղի բնակիչ՝ 51-ամյա Համլետ Հ.-ն որսորդական հրացանով կրակել և վնասել է համագյուղացի 32-ամյա Ռուբիկ Ա.-ին պատկանող ձիուն և նրա քուռակին՝ իր հողամաս մտնելու համար:

Դեպքից հետո Ռուբիկ Ա.-ն ստիպված է եղել մորթել ձիուն և քուռակին:

Ոստիկանները նրա հետ կատարել են բացատրական աշխատանք, ով ոստիկաններին է ներկայացրել 12 մմ տրամաչափի «Իժ-27 ԵՄ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը:

Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը